ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Քանի դեռ Հայոց բանակը ինստիտուցիոնալ առումով ֆունկցիոնալ է, Ալիևն իր գլխի վրա միշտ կախված սուր է զգալու

Քանի դեռ Հայոց բանակը ինստիտուցիոնալ առումով ֆունկցիոնալ է, Ալիևն իր գլխի վրա միշտ կախված սուր է զգալու
04.12.2024 | 12:36

Ուժեղ բանակի մասին Նիկոլի զառանցանքը ունի կոնկրետ նպատակ` նախապատրաստել բանակի ծավալային կրճատումը։ Նույն խոսքի մեջ ինքը հստակ սահմանում է մեր բանակի նշաձողը՝ այն պետք է «իհարկե լինի ուժեղ», բայց ոչ ավելի, քան «պայմանական» թշնամու բանակն է։

Ու սա Ալիևի գլխավոր պահանջն է, որովհետև ամեն ինչ վերադարձնելի է, եթե բանակը կա։ Ավելին, քանի դեռ Հայոց բանակը ինստիտուցիոնալ առումով ֆունկցիոնալ է, Ալիևն իր գլխի վրա միշտ կախված սուր է զգալու։

Խոսում էի սիրիա-թուրքական ուժերի հետ 44-օրյա պատերազմի ժամանակ ուղիղ կոնտակտով մարտ մղած տղերքի հետ։ Պատմում էին, որ դրանք աղմուկ-աղաղակ, գոռալ-ճչալով էին գրոհների գալիս, ու միշտ մտածում էին. «Լավ, գրոհում՝ գրոհում եք, էլ ճչալ-գոռալը ո՞րն ա»։ Սիրիայում քաղաքներ գրավող ուժերը այստեղ հայ զինվորի դեմ ոչ մի շանս չեն ունեցել։ Իսկ ադրբեջանական ստորաբաժանումների նկատմամբ մեր մարտունակության գերազանցությունը բացարձակ է։ Սա գետնի վրայի փաստերով ապացուցված իրողություն է։

Ու Ալիևը վերը նշված փաստը շատ լավ գիտի։ Ի տարբերություն մեր՝ տեղական «տրամաբանողների» ու գիտակցված դավաճանների, ովքեր «տրամաբանորեն» կամ միտումնավոր կերպով Ալիևի «հաղթական» նառատիվներն են առաջ բրդում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2373

Մեկնաբանություններ